Ուկրաինան առայժմ Եվրամիությունից ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ առաջարկություններ չի ստացել: Այս մասին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Լեոնիդ Կոժարան:
«Ֆինանսական օգնության առանձին փաթեթ կազմված չԷ ո՛չ Եվրամիության, ո՛չ Էլ միջազգային ֆինանսական ինստիտուցիաների կողմից,- ասել Է Կոժարան:- Մենք կոնկրետ առաջարկություններ չենք տեսել եւ սպասում ենք դրանց»: Ըստ որում նա նշել Է, որ Ուկրաինան օգնության կարիք ունի ֆինանսատնտեսական իրադրությունը կայունացնելու համար:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 11-ին հայտնել Էր, որ մտադիր Է Ուկրաինայի իրադրությունը քննարկել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդի հետ: «Հինգշաբթի օրը ես պատրաստվում եմ մեկնել Վաշինգտոն, որտեղ կհանդիպեմ Քրիստին Լագարդի հետ: Հանդիպման թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի իրադրությունը»,- ասել Է Էշթոնը: Նրա խոսքով, Եվրամիությունը կարող Է Կիեւին օգնել հաղթահարելու լուրջ ֆինանսական հիմնախնդիրները, բայց եթե անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ տեսնի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: