«Ոտքի՛ Հայաստան» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։
Նիստի մեկնարկին Ղուկասյանն ասաց, որ իր պաշտպան Կարեն Մեժլումյանը քաղաքում չէ և կվերադառնա օգոստոսի 16-ին։
Դատարանը որոշեց նիստը հետաձգել, որպեսի ամբաստանյալի իրավունքները չխախտվեն: Հաջորդ նիստը կնշանակվի այն ժամանակ, երբ Հայաստան վերադառնա պաշտպանը:
Նշենք, որ նիստի սկզբում Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին՝ հուլիսի 15-ին մի քանի ժամով հոր հոգեհանգստի արարարողությանը մասնակցելու թույլտվություն տալու համար:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ է գտնվում նույն թվականի նոյեմբերի 20-ից: