Մոսկվա գետի մոտ հայտնաբերվել են մարդկային մարմնի մասեր, հայտնում է lenta.ru-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչությանը հղումով։
Հուլիսի 29-ին գետի հարավային ափին հայտնաբերվել է երկու սև պոլիէթիլենային տոպրակ, որում կնոջ մարմնի մասեր են եղել։
Օգոստոսի 1-ին օպերատիվ-քննչական միջոցառումների ընթացքում, որոնք անցկացվել են տվյալ քրեական գործի շրջանակում, նույն ափին հայտնաբերվել է ևս 8 տոպրակ և երկու արկղ, որոնցում եղել են տղամարդու մարմնի մասեր։