Կառավարության օգոստոսի 3-ի նիստի ընթացքում, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարերային աղետներից և կարկուտից Հայաստանի այն համայնքների խնդիրներին, որոնք կրել են նյութական վնասներ:

Մասնավորապես, վարչապետը հանձնարարեց տարերային աղետների հետևանքների վերացման համար տուժած համայնքների հողի, ջրի, սերմերի դիմաց վճարվելիք գումարները զիջել:

Հանձնարարում եմ ՀՀ գյուղնախարարությանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և Ջրային պետական կոմիտեի նախագահին մշակել և Կառավաարության աշխատակազմ ներկայացնել տարերային աղետներից տուժած համայնքների հողի, ջրի վարձերի և սերմերի համար տրվող գումարները զիջելու կամ այդ համայնքներին աջակցելու նախագիծ:

Վարչապետն այս գերատեսչություններին հանձնարարեց մշակել պետական աջակցության ծրագիր, ըստ որի, տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների ու հողօգտագործողների պարտքերը պետությունը կզիջի: