Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 10-ին, Կիևյան կամրջի տակ երիտասարդ աղջկա դի հայտնաբերելու փաստով։
Ինչպես հայտնում է , shamshyan.com-ը, ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։
Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան անհայտ աղջկա դի։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնոթյունը պարզելու համար։