Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը. Թրամփը հնարավոր էր համարել Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողության անցկացումը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Դա բարձրագույն ծայրահեղության ակտ է: Միացյալ Նահանգներում կառավարում է ծայրահեղական վերնախավ, և անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ է կատարվում, ինչի կհանգեցնի դա աշխարհում»,- հայտարարել է նախարարը:
Նախօրեին Թրամփն իր հայտարարության մեջ նշել էր, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական գործողության անցկացումը: