ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել. տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերում զոհ կա»,- ասաց նա։
Թե ինչն է եղել մահվան պատճառը, Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ առաջիկայում կլինեն պաշտոնական տվյալներ: