«Թե ինչո՞ւ և ո՞վ է կրակել մեր համայնքի բնակիչ Մենորա Մարտիրոսյանի տան վրա, ոչ ոք դեռ չգիտի: Նորմալ, ոչ մեկի հետ խնդիր չունեցող ընտանիք է: Շատ լավ ապրում են, ինչ-ինչ մութ պատմությունների մեջ չկան: Բոլորիս համար էլ զարմանալի է՝ ինչն է եղել պատճառը, որ եկել կրակել են մարդու տան և մեքենայի վրա»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արևաշատ համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը:
Վերջինիս խոսքով՝ Մարտիրոսյանն էլ մինչ այս պահը չի հասկանում կրակոցների պատճառը. «Մարդկանց վնաս են պատճառել, կոտրել են տան պատուհանների ապակիները, վնասվել է մեքենան և այս ամենը չենք հասկանում ինչի՞ համար»,-նշեց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում կրակոցներ են հնչում։