Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի արտաքին կապերի և մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը նախատեսվող «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ՝ զբոսաշրջության, հանրակրթության, առողջապահության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող մի շարք մշակութային միջոցառումներ: