Իրաքի Ռաքքա քաղաքում անց է կացվել Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում օրեր առաջ զոհված Նուբար Օզանյանի հիշատակի արարողություն: Այս մասին հայտնում է ANFNEWS-ը:
Արարողության ժամանակ Օզանյանի մարտական ընկերներն ընթերցել են նրա կողմից գրված նամակներ և գրի առնված հիշողություններ:
Հայազգի Նուբար Օզանյանը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում զոհվել էր օգոստոսի 14-ին: