Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինպահեստներից մեկում այսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է բռնկվել:

Այս մասին գրում է Комсомольская правда-ն: Հրդեհի հետևանքով տեղի են ունեցել մի շարք պայթյուններ: Այս պահին զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նշվում է, որ զինպահեստի վայրը գտնվում է Ադրբեջանի հյուսիսարևելյան՝ Սիյազանի շրջանում: Բաքու-Գուբա մայրուղին ամբողջովին փակվել է: