Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր' մարտի 5-ին, այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվել նրա առողջական վիճակով։
Մասնագետները նախարարին ներկայացրել են Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։ Բժիշկների հավաստմամբ' վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի
արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։ Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է։
Նախարար Դումանյանը հանձնարարել է բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ըստ անհրաժեշտության ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am