Ազգային ժողովում ռումբի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է ժամը 6:56-ին, այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
«Ահազանգ է ստացվել, որ ԱԺ-ում ռումբ է տեղադրված, տեղում են ԱԻՆ և ոստիկանության ստորաբաժանումները, դեռևս որևէ ռումբ չի հայտնաբերվել», - նշեց Կարապետյանը:
Նա ասաց, որ ԱԺ-ում հետախուզական աշխատանքներն ընթացքի մեջ են: