Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը առևանգել է ԵՊՀ-ի դասախոս, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Տաթև Ավետիքի Աբրահամյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Տ. Աբրահամյանի հայրը Ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանն է, ով նախկինում աշխատել է Ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների բաժինների պետ, իսկ առևանգողը Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Սարգսյանն է, ով նախկինում եղել է դատապարտված, ու հիմա Ոստիկանության գնդապետը դեմ է Նարեկի և Տաթևի ամուսնությանը։

Մանրամասները՝ այստեղ: