Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Տեկեդե Ալեմուին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Դոնբասի հետ շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է ուղարկել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Այսօր մենք համապատասխան բանաձևի նախագիծն ուղարկել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին: Հույս ունենք, որ մոտակա ժամանակահատվածում այն կբաժանվի խորհրդի անդամներին»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները բանաձևի նախագծի տեքստը կուսումնասիրեն, իսկ բանակցությունների հիմնական փուլը կսկսվի հաջորդ շաբաթ: