«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Խաչատուր Ավետիսյանի անձնական իրերի ցուցահանդեսը:
Միության ցուցասրահը վերածվել էր կոմպոզիտորի կոլորիտային սենյակի, որը անտարբեր չթողեց նույնիսկ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին, ով, առաջին անգամ լինելով ՆԱՄ-ում, լսեց հայկական մեղեդիներն ու շրջեց ցուցասրահով՝ հայտնելով իր հիացմունքը:
- Սա իմ առաջին այցելությունն է «Նարեկացի» արվեստի միություն, և կարծում եմ, որ այս ցուցահանդեսը շատ համապատասխան էր դրա համար: Ինչպես նշեցին Միքայելը և Նարեկը, նրանք ներկայացնում են մաքուր հայկական երաժշտություն, և ես առաջին անգամ լսեցի, որ բացի Կոմիտասից, կա նաև այնպիսի լավ կոմպոզիտոր, ինչպիսին Խաչատուր Ավետիսյանն է: Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար: Ես շատ բան իմացա, և հաճելի էր ներկա գտնվել այստեղ,- նշեց Ռիչարդ Միլսը:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ամփոփելով Խաչատուր Ավետիսյանին նվիրված միջոցառումները, նշեց դրանց կարևորության, նշանակության և նրա որդու ներկայության կարևորության մասին:
- Այսօր յուրահատուկ երեկո է, քանի որ մեզ մոտ ցուցադրված են Խաչատուր Ավետիսյանի քանոնը, նրան պատկանող «Աստվածաշունչը» և բազմաթիվ անձնական իրեր: Միջոցառումների շարքը, որը միությունը հատուկ կազմակերպել է կոմպոզիտորին մեծարելու համար, իր ներկայությամբ պատվել է նրա որդին՝ Միքայել Ավետիսյանը:
Մեզ համար մեծ պատիվ է նաև, որ այսօր այստեղ է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Մենք նախկինում համագործակցել ենք ԱՄՆ դեսպանության հետ, բայց սա Միլսի առաջին այցն է, և մենք ասում ենք` բարի գալու՛ստ:
Այստեղ ներկայացված յուրաքանչյուր իր կրում է Ավետիսյանի հոգին և շունչը, ինչի ականատեսը կարող է լինել յուրաքանչյուր մարդ՝ այցելելով «Նարեկացի» արվեստի միություն, - իր խոսքում ընդգծեց Նարեկ Հարությունյանը:
Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ցուցադրվեց «Խաթաբալա» կինոնկարը, որի երաժշտության հեղինակն է Խաչատուր Ավետիսյանը:
Խ. Ավետիսյանի անձնական իրերի ցուցահանդեսն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այցը ՆԱՄ
18:25 - 7.Սեպտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
14/08/24 22:50
Կառավարությունը որոշել է նվազեցնել ցամաքային սահմանով անձնական իրերի ներմուծման արժեքը՝ 500 եվրոյից սահմանելով 200 եվրո. Առաքելյան
16/07/21 15:32
Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱԳ նախարարին
16/10/19 15:15
Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները
14/10/14 11:11
Դոնեցկում վերսկսվել են կործանված Boeing-ի զոհերի աճյունների եւ անձնական իրերի որոնումները
15/04/14 13:53
Ավստրալիայում թանգարանից ցուցանմուշներ են գողացել Նապոլեոնի անձնական իրերի հավաքածուից
04/09/24 23:12
Արամ Ա-ն Կանադայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում սպասվող COP29-ը և դրա շուրջ զարգացումները
23/07/24 08:56
Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ»
19/07/24 19:05
Արժանի հոր արժանի զավակ. Կայացել է Բյուզանդ Ավետիսյանի որդու շքեղ հարսանեկան արարողությունը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան