«Իրմա» հզոր փոթորիկը սեպտեմբերի 9-ի գիշերը մոլեգնել է Կուբայում: Մոտ 50.000 զբոսաշրջիկներ մեկնել են Կուբայից: Հյուսիսային ափի նավահանգիստներն այժմ դատարկ են: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Կարիբյան մի քանի կղզիներում ավերածություններ բերելուց հետո հզոր փոթորիկը մոլեգնում է Կուբայում: Փոթորիկը վնասել է Կամագուեյը՝ վնասներ պատճառելով ափամերձ քաղաքներին և գյուղերին: Վերջին տասնամյակներին սա առաջին դեպքն է Կուբայում:
«Որոշ նահանգներ հոսանքազրկվել են, և կապը գնալով ավելի բարդ է դառնում հեռավոր տարածքների քաղաքների հետ: Բնակեցված շատ վայրերում այն կարող է վտանգավոր ջրհեղեղի առիթ դառնալ»,- հայտնել է BBC-ի Հավանայի թղթակիցը:
Սպասվում է, որ «Իրմա»-ն կիրակի կմոլեգնի նաև Ֆլորիդայում: Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարել է, որ ֆլորիդացիները պետք է պատրաստ լինեն հնարավոր տարհանմանը: Ֆլորիդայում 5.6 մլն մարդու հրահանգել են հեռանալ, քանի որ փոթորիկը մոտենում է: