Apple ամերիկյան կորպորացիան ներկայացրեց նորագույն iPhone X սմարթֆոնը՝ առանց շրջանակի էկրանով։

Սմարթֆոնը ստացել է 5.8 դյույմանոց, 2436×1125 կետ խտությամբ OLED-դիսփլեյ, որը զբաղեցնում է առջևի գրեթե ողջ պանելը։

Էկրանի ապաարգելափակման համար մշակվել է դեմքի ճանաչման տեխնոլոգիա։ Ընկերությունում հաստատում են, որ դա պաշտպանության ամենաանվտանգ միջոցն է, և iPhone X-ն անհնար է կոտրել։ Face ID-ի օգնությամբ կարելի է իրականացնել վճարումներ, քանի որ այն աջակցում է Apple Pay վճարային համակարգին։

Ինչպես և iPhone 8-ը, «հոբելյանական» iPhone-ը ստացել է անլար լիցքավորման հնարավորություն։

Սմարթֆոնը հասանելի կլինի միայն 64 և 256 գբ տարբերակներով՝ սկսած 1000 դոլարից։ Վաճառքի մեկնարկը նշանակված է նոյեմբերի 3-ին։