Կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խաղողի մթերման աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ ամփոփել հանրապետությունում իրականացվող խաղողի մթերման աշխատանքները:
Վարչապետը նաև հանձնարարեց ՍԱՊԾ պետին՝ հատուկ ուշադրություն դարձնել ձեռնարկություններում իրականացված մոնիտորինգի արդյունքներին:
«Հատուկ ուշադրություն ենք դարձնում մոնիտորինգ՝ դիտարկում բառին, պարո՛ն Կարապետյան»,-ՍԱՊԾ պետի համար ընդգծեց վարչապետը:
Վարչապետը հանձնարարեց կատարված ամփոփման և իրականացված մոնիտորինգի վերջնական արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ:
Կարեն Կարապետյանը նաև հավելեց, որ գինու-կոնյակի ոլորտում արտահանման աճի տենդենց կա և աշխատում են շուկայի զարգացման վրա.
«Պետք է ուշադրություն դարձնենք այդ պրոդուկտի զարգացմանը»,-հանձնարարեց վարչապետը: