Վերնիսաժի տարածքում երեկ՝ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում վիրահատված Վահագն Աբգարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Նշենք, որ Վահագն Աբգարյանը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաև աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով:
«Նրա առողջական վիճակը բավարար է, դեպի դրական է գնում: Դատական բժիշկները դեռ չեն եկել, վերքերը մշակել ենք, կարել ենք, կոտրվածքներն ուղղել ենք, մնացած մանրամասները մենք կասենք միայն դատական փորձաքննությունից հետո»,- ասաց ԲԿ-ի գլխավոր բժիշկը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել էին կրակոցներ, որի հետևանքով սպանվել է Գագիկ Մոսինյանը, հրազենային վիրավորում է ստացել և «Աստղիկ» ԲԿ տեղափոխվել Ալավերդի քաղաքում հայտնի՝ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը:
Սոնա Հարությունյան