ԱՊՀ երկրների շրջանում ճանապարհորդական վերլուծություններ իրականացնող «ՏուրՍտատ» գործակալությունը կազմել է 2017-ի աշնանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունների տասնյակը:
Վարկանշային աղյուսակի թոփ-հնգյակում է հայտնվել Երևանը: Առաջատար քաղաքների ցանկը հետևյալ տեսքն ունի.
1.Մինսկ (Բելառուս),
2.Աստանա (Ղազախստան),
3.Բաքու (Ադրբեջան),
4.Երևան (Հայաստան),
5.Ալմաթի (Ղազախստան),
6.Տաշքենդ (Ուզբեկստան),
7.Աշխաբադ (Թուրքմենիստան),
8.Կիև (Ուկրաինա),
9.Քիշնև (Մոլդովա),
10.Բիշքեկ (Ղրղզստան):
Աղյուսակը կազմվել է առցանց ամրագրման համակարգերի տվյալների վերլուծության արդյունքում:
Գործակալության տվյալներով՝ Երևան այցելում են հիմնականում 3 օրով և մեկ օրվա բնակության համար ծախսում են 67 դոլար:
Նշվում է, որ զբոսաշրջիկների համար ամենից մատչելի քաղաքներն ԱՊՀ-ում Բիշքեկն ու Քիշնևն են, իսկ ամենաթանկարժեքները՝ Աստանան և Բաքուն: