2018թ օգոստոսի 18-ին Ռյազանում կկայանա հնագույն քաղաքների միջազգային ֆորումը, որը կմիավորի 500 տարվա և ավել պատմություն ունեցող քաղաքները:Ֆորումի հիմնական նպատակը ազգամիջյան և միջմշակութային փոխգործակցության զարգացումն է, միջտարածաշրջանային և միջազգային կապերի ամրապնդումը, ներգնա և արտագնա տուրիզմի զարգացումը:

Ֆորումի ընթացքում իրենց մշակույթը, ավանդույթները, ձեռքբերումները կներկայացնեն ԱՊՀ անդամ 7 երկրի, Ռուսաստանի 8 շրջանների 18 , ինչպես նաև 9 այլ երկրների 15 քաղաքների պատվիրակությունները: Ֆորումին մասնակցելու է նաև Երևանի պատվիրակությունը: