«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով, Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14–ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան: Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչեւ ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը:
Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում