Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումոյի» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են թիվ 13 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 1365S պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.), «Nissan Altima» մակնիշի 35 MR 916 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.), «Mercedes SLK» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել, վարորդ՝ Ա. Գ.) եւ «Nissan Altima» մակնիշի 20 UT 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1975 թ. ծնված Ն. Թ.-ը, 1960 թ. ծնված Ա. Ե.-ը եւ 1962 թ. ծնված Ա. Հ.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» եւ «Nissan Altima» մակնիշի 35 MR 916 պետհամարանիշի ավտոմեքենաները: