Հայ- թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել: Սահմանախախտման դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին:
Օրեր առաջ էլ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել էին մի անհայտ անձի, ով անօրինական անցել էր պետական սահմանը:
Պարզվել էր, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է:
Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով: