«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրիի Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել: Դրանից հետո տեւական ժամանակ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, իսկ երբ հայտնաբերել էին նրան, հերքել էր միջադեպը:
Եվ ահա 4 ամիս տեւած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պարզապես կասեցվել է. հանցագործություն եւ հանցագործները չկան: Իսկ թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում