ArmLur.am-ը գրում է, որ Գյումրու նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին` բացատրություն տալու: Նշենք, որ սա կապված է օրերս Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
Հիշեցնենք` այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: