Այսօր Գյումրիում տեղի ունեցած վրաերթի հետևանքով գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա Արման Ապրեյանը: Վերջինիս վրաերթի է ենթարկել 14-ամյա Տիգրան Եգանյանը' «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով: Եգանյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խնամու որդին է: Այս մասին գրում է News.am-ը:

 

Լուրեր.com-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այսօր առավոտյան, ժամը 09.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Տ. Ե.-ն' վարելով հորը պատկանող «Լեքսուս PX 300» մակնիշի ավտոմեքենան' Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Լուսանկարը` News.am-ի: