Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 տարեկան Տիգրան Հովհաննիսյանին:

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի է դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ վրաերթը կատարվել է Վազ 2121 մակնիշի 130 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով:

 

 

Պարզվել է նաև, որ նշված մեքենան հաշվառված է Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետարանի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետ Կարո Կարապետյանին: Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին Սուրենավան, ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայանում 18-ամյա Արտավազդ Կարապետյանը և խոստովանում, որ վրաերթը ինքն է կատարել: 

Մանրամասներն` այստեղ: