Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում՝ Մալաթիա տոնավաճառի դիմաց, 21-ամյա Էդմոնդ Դավիթի Օհանյանը իր կողմից վարած Toyota Prado մակնիշի 60 DQ 060 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Բաղդասարյանին:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապ օգնություն և բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, որից հետո ներկայացել է վրաերթի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ քննչական խմբի ղեկավար, քննիչ Տ. Վարդանյանին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:

 

Արմենիա բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Toyota Prado-ի վարորդ Է. Օհանյանը Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդին է: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը՝  shamshyan.com-ում: