Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Լեփսուսի փողոցի բնակիչ 25-ամյա Դավիթ Ղուլյանը, վարելով «Infiniti» մակնիշի 75 MD 555 համարանիշի ավտոմեքենան, Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 5-ամյա Իլյա Րլեաբուխային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դ. Ղուլյանը սովորում է Ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դիզայնի ֆակուլտետում:

Բժիշկների հավաստմամբ՝ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: