Կապանում 8-ամյա երեխայի վրաերթի դեպքով նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
Մանակահասակ երեխային վրաերթի ենթարկած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, պարզվում է, եղել է 1991թ. ծնված մի երիտասարդ:
Մեր տեղեկություններով՝ նա Սյունիքի մարզի դատավորներից մեկի եղբոր որդին է և դեպքի օրը մասնակցել է հարսանեկան արարողության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաերթի ենթարկված 2009 թ. ծնված երեխան տեղում մահացել է: