Պեկինում սեպտեմբերի 26-ին բացվել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը, այս իրադարձությունն առաջին անգամ է տեղի ունենում Չինաստանում:

 


Ողջույնի խոսքով հանդես են եկել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:

 


Ասամբլեայի նստաշրջանը կշարունակվի մինչեւ սպետեմբերի 29-ը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի՝ անցյալ տարի կայացած 85-րդ նստաշրջանում կազմակերպության նախագահ էր ընտրվել Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: