Պաշտոնական Բաղդադը մտադիր է երեք օրից արգելք դնի Իրաքյան Քուրդիստանի հետ միջազգային ավիահաղորդակցության նկատմամբ, եթե շրջանի ղեկավարությունն ինքնավարության տարածքում տեղակայված օդանավակայանը չհանձնի իր վերահսկողությանը: Այդ մասին հաղորդում է «Աս-Սումարիա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դաշնային կառավարության որոշումը:
 
«Նախարարների կաբինետը երեքշաբթի որոշել է երեք օրից արգելք սահմանել դեպի Քուրդիստան և այնտեղից ավիաչվերթերի վրա, եթե ինքնավարության օդանավակայանները չհանձնվեն դաշնային կառավարության վերահսկողությանը»,- հեռուստաընկերությունը մեջբերել է կառավարության հայտարարությունը:
 
Ավելի վաղ Իրաքի կառավարությունը պահանջել էր քրդական իշխանություններից իր վերահսկողությանը հանձնել նաև շրջանի սահմանային կետերը, այդ թվում՝ օդանավակայնները, իսկ արտասահմանյան պետություններից՝ դադարեցնել նավթային ոլորտում համագործակցությունն Իրաքյան Քուրդիստանի հետ:
 
Այստեղ տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասնակիցների 70 տոկոսից ավելի քվեարկել է անկախության օգտին: