Տաջիկստանի Մեջլիսի ստորին պալատի պատգամավորները օրենք են ընդունել, համաձայն որի երկրի քաղաքացիները գրանցվելու ժամանակ չպետք է օգտագործեն ազգանունների ռուսական վերջավորությունները, հաղորդում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:

Տաջիկստանի Արդարադատության նախարար Մուզաֆար Աշուրիյոնն օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացնելով ասել է, որ «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մասին» օրենքում կատարված փոփոխությունները միտված են քաղաքացիներին գրանցելու մասին որոշման իրականացմանը ՝ «համաձայն Տաջիկստանի ազգային անունների գրանցմանը»: «Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ամբողջությամբ արգելվում է -ով, -ովա, -եւ, -եւա, -ովնա, -եւնա, -ովիչ, -եւիչ վերջավորությունների օգտագործումը», – ասել է նախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը, վկայակոչելով նախարարին, հայտնում է, որ արգելքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր արդեն ունեն փաստաթղթեր, որոնցում նրանց ազգանունը վերջանում է –ով-ով,- ասվում է հայտարարության մեջ:

Նորամուծությունը չի վերաբերում Տաջիկստանի ազգային փոքրամասնություններին:

Իր ազգանունն առաջինը փոխողներից մեկը երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնն էր, որը կրում էր Ռախմոնով Էմոմալի Շարիպովի անուն-ազգանունը: Նա իր ազգանունը փոխել է 2007 թվականին: