Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել Է որոշում, որն արգելում Է Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով մուտքը Ռուսաստան: Համապատասխան փաստաթուղթը հունիսի 23-ին զետեղվել Է ՌԴ-ի կառավարության կայքում:
2014 թվականի հունիսի 17-ի որոշումը սահմանում Է, որ Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստան կժամանեն եւ այնտեղից կմեկնեն սոսկ արտասահմանյան, ծառայական, դիվանագիտական անձնագրերով, ծովայինի անձնագրով եւ Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայականով:
Ավելի վաղ ՌԴ-ի տարածքում մնալը Տաջիկստանից ժամանածները կարող Էին իրականացնել իրենց երկրի անձնագրի կամ ծննդյան վկայականի (16 տարին չլրացած երեխաների համար) հիման վրա:
Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար որոշ օտարերկրացիների համար բավական կլինի զրույց անցնելը:
«Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել Է բանակցություններ վարել ԱՊՀ-ի մասնակից պետությունների կառավարությունների հետ (բացառությամբ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մեջ մտնող պետությունների) ոչ ուշ, քան մինչեւ 2015 թվականն արտասահմանյան անձնագրերով այդ պետությունների քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի եւ ՌԴ-ից ելքի ռեժիմի ապահովման շուրջը»,- ասված Է փաստաթղթում: