ԿԺԴՀ-ի իշխանությունները երկրի բնակիչներին արգելել են իրենց երեխաներին անվանակոչել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի անունով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Փենյանում հրապարակված պաշտոնական փաստաթղթին: Այսուհետև Կ ԺԴՀ-ի բնակիչներին արգելվում Է իրենց երեխաներին գրանցել նույն այն անունով, որն ունի երկրի առաջնորդը: Բացի այդ, Չեն Ըն անունը չեն կարող օգտագործել նրանք, ում այդպես են անվանել ավելի վաղ:

 

Փաստաթղթի համաձայն, որը վերնագրված Է «Նպատակ, որին անհրաժեշտ Է հասնել», Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիմել են այդ քայլին՝ փորձելով «պաշտպանել ներկայիս առաջնորդի գերագույն դերը»:

 

2011 թվականին ԿԺԴՀ-ի այն ժամանակվա առաջնորդ Կիմ Չեն Իրը հրապարակել Էր հրամանագիր, որի համաձայն՝ երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նույն անունն, ինչ որ ինքը, առաջարկվում Էր «կամավոր» փոխել այն:

 

Ավելի վաղ երկրում արգելք Էր սահմանվել Կիմ Իր Սենի՝ հյուսիսկորեական պետության հիմնադրի անունն օգտագործելու վրա, որը նրա անփոփոխ ղեկավարն Է եղել 1948 թվականից մինչեւ իր մահը (1994 թվական), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: