Ադրբեջանում իշխանություններն արգելում են քաղաքացիներին իրենց երեխաներին Աթաթուրք անվանել, ով համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը (1923 թ.):

 

Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից Տերմինների հանձնաժողովի փոխնախագահ Սայալը Սադըգովան:

 

Նրա խոսքով, այդ որոշումն Ադրբեջանում ընդունվել է Թուրքիայի կառավարության խնդրանքով: «Թեեւ արգելքը պաշտոնական բնույթի չէ, սակայն, ադրբեջանցի ծնողների նման խնդրանքը մերժվում է», -ասել է նա' հավելելով, որ Աթաթուրքը պատմական անձ է, եւ նրա անունը պետք է պատկանի միայն իրեն:

 

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Ադրբեջանում Աթաթուրք անունը կրող 18 անձ կա: