Հայաստանը, որը չորս կողմից շրջապատված է ցամաքով և անգամ սահմանակից չէ Չինաստանին, կարողացել է հաջողությամբ ինտերգրվել «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում:  

Ինչպես հաղորդում է Euromoney.com-ը, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի առևտրի հարցերով ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը համոզմունք է հայտնել, որ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագիծը դրական ազդեցություն կգործի դրանում ներգրավված երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Մենք հնարավորություն ունենք գործելու որպես տարածաշրջանային տրանզիտային հանգույց` տրանսպորտի, բեռնափոխադրումների և հաղորդակցման համար»,- ընդգծել է նա:

Աբաջյանը նշել է, որ նախագծի շրջանակում չինական կազմակերպությունները ճանապարհաշինության ոլորտում սկսել են հանդես գալ որպես ներդրողներ: «Այստեղ գործող նախագիծը շատ պարզ է: Որքան ավելի շատ ներդրումներ ես ստանում որպես երկիր, այնքան ավելի ես զարգանում, ավելի ես ինտեգրվում տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և միջազգային շուկաներում: Հետևաբար տնտեսությունն ավելի մեծ աճ է գրանցում»,- ասել է Պեկինում Հայաստանի առևտրի հարցերով ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ նման տեղադրում ունեցող փոքր երկիրը ձեռնբաց է դիմավորում չինական ներդրումները:

«Չկան հարցեր, որոնց շուրջ հայկական ու չինական կողմերը համաձայնության չեն գալիս: Չինաստանի կառավարությունը մշտապես բարեկամական երկիր է եղել Հայաստանի համար: Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք»,- ասել է Աբաջյանը: