«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտի կենտրոնում սկսվել են արդի չափանիշներին համապատասխան մշակույթի կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները: Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱՀ Ազգային ժողովում կայացած օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ հայտնել է ԱՀքաղաքաշինության նախարար ԿարենՇահրամանյանը:
«ԱՀ Նախագահի հանձնարարությամբ եղելեմ Մոսկվայում, հանդիպել «Տաշիր» բարեգործական հիմնադրամիներկայացուցիչների հետ. նրանք հանձն ենառել այդ նույն տեղում իրականացնելմշակույթի կենտրոնի նոր շենքիկառուցման աշխատանքներիֆինանսավորումը, որն արդեն մեկ շաբաթսկսված է»,- ասել է քաղաքաշինության նախարարը: Ըստ Կարեն Շահրամանյանի, կառույցն իրենից ներկայացնելու է մի համալիր շենք, որտեղ տեղակայված է լինելու 630 տեղանոց համերգային դահլիճ: Նախարարը հավելել է, որ նախատեսվում է այդ դահլիճը նաև օգտագործել թատերական ներկայացումների համար, քանի որ թատրոնի շենքը դեռևս վերանորոգված չէ:
Նախատեսվում է նաև հարյուր տեղանոց կինոթատրոն՝ ժամանակակից կուլիսներով, բեմահարդարման սենյակներով: Սիմպոզիումներ կազմակերպելու համար ևս կլինեն տարածքներ, համալիրում կգործի նաև սրճարան: Լինելու է բացօթյա կինոթատրոն, բետոնային ավտոկանգառներ: Նախատեսվում են նաև ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքներ: Շինարարությունը ծրագրվում է ավարտել 2-3 տարվա ընթացքում: