«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում՝ Երևանից 3կմ հեռավորությամբ, կառուցվում է տարածաշրջանում տեսակով եզակի «Աութլեթ մոլլ» առևտրի կենտրոն:
Այն բաղկացած է լինելու երեք հատվածից, որոնք կտարբերվեն ներկայացված ապրանքատեսակների ու առաջարկների յուրօրինակությամբ: Հատուկ հայկական կոլորիտով համեմված հատվածն էլ նախատեսված է զբոսաշրջիկների համար: