Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։