Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Եվրոպան կանգնած է ահագնացող սպառնալիքների առջեւ, որոնց թվում նա առանձնացրել է ահաբեչությունը, կիբեռհանցագործությունը, միգրացիան եւ «ռուսական ագրեսիան»: Համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Եվրամիության թվային տեխնոլոգիաների գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Տալլինում:
«Ահաբեկչությունից մինչեւ կիբեռհանցագործություն, անօրինական միգրացիայից մինչեւ ռուսական ագրեսիա՝ մեր՝ եվրոպացիներիս առջեւ ծառացած սպառնալիքներն ավելի ու ավելի ընդգրկուն են դառնում ու բարդանում: Այժմ, ինչպես երբեք, մեր շահերից է բխում դրանց համատեղ դիմակայելը»,- մեջբերված է Մեյի խոսքը սեպտեմբերի 28-ին ՏԱՍՍ-ի ներկայացուցչությունում ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մեյը հավաստիացրել է, որ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Բրիտանիայի ներգրավվածությունը չի նվազի նաեւ այն բանից հետո, երբ 2019 թվականի մարտին երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: