info24.am-ը գրում է․ 

 

եպտեմբերի 27-ին Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից բերման է ենթարկվել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանը։

 

Վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաև հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ:


ArmLur.am-ը հայտնում է, որ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի' Լիդա Առաքելյանի հայրն է: Նա հայտնի է որպես քրեական հեղինակություն' «Ղզղզ» մականունով: