Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն իր վերահսկողության տակ է վերցրել Ալ-Կարյատայն քաղաքը։ Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորիգի սիրիական կենտրոնը։ Հաղորդագրությունը Twitter-ում հաստատում են տեղի լրագրողները։
Քաղաքը գտնվում է կառավարական զորքերի թիկունքում, Պալմիրայից հարավ-արևմուտք։
Տեղեկություններ կան, որ քաղաքում գործել է իսլամիստների այսպես կոչված «քնած բջիջ»։ Քաղաքի գրավումը համընկել է խոշոր հարձակման հետ, որը ջիհադիստները ձեռնարկել են Դեր Զորից հարավ՝ սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ։