Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում 60 խաղաղապահների բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին:
Ավելի վաղ մասնագետները կարճ ժամկետում երկու մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում։