ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հայտնել է, որ պլանավորում է իր հերթական ահաբեկչական գործողությունն իրականացնել Հռոմում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Telegram-ին: Ահաբեկիչները համացանցում լուսանկարներ են տարածել, որոնցում պատկերված է Հռոմի Կոլիզեումը՝ «շուտով» գրառմամբ: Հիշեցնենք, որ երեկ Բարսելոնայում տեղի ունեցած հարձակման արդյունքում 13 մարդ զոհվեց, հարձակման պատասխանատվությունն ստանձնեց ԴԱԻՇ-ը: 
     ԴԱԻՇ-ը վերջին տարիներին բեռնատարի կիրառմամբ ահաբեկչություններ է իրականացրել եվրոպական քաղաքներում՝ Բեռլինում, Լոնդոնում, Ստոկհոլմում, Նիցցայում, Փարիզում: