«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արտաշատի նախկին փոխքաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի մերձավորներից Գագիկ Պողոսյանը այսուհետ կլինի Արգամ Աբրահամյանի օգնականը:
Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե իր եղբայրը՝ Գագիկ Պողոսյանը, երբևէ չի էլ ցանկացել առաջադրվել Արտաշատի քաղաքապետի ընտրություններում։
Ավելին՝ նա տեղեկացրել էր, որ եղբորն այլ աշխատանքի առաջարկ է եղել. «Եղբայրս անցնելու է այլ պաշտոնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում