Ռուսաստանը, ինչպես եւ պլանավորվում էր, թուրքական լոլիկի համար իր շուկան կբացի միջսեզոնային շրջանում, բայց մատակարարումները մեծ չեն լինի: Այդ մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ին:
«Մենք իրոք ՌԴ-ի եւ Թուրքիայի քաղաքական համաձայնությունների շրջանում այս տարվա վերջին բացում ենք շուկայի ոչ մեծ մասը, շուրջ 50-60 հազար տոննա լոլիկ: Սրանք ոչ մեծ, աննշան ծավալներ են»,-ասել է նախարարը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում:
«Մենք թուրք գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ խոսքը վերաբերում է միջսեզոնային շրջանին՝ վաղ գարնանը, ձմռանը, այսինքն այն շրջանին, երբ մեզ մոտ, ցավոք, եղանակային պայմանների պատճառով այդ մշակաբույը չի աճում»,-հավելել է Տկաչովը: