Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր քրոջը՝ Կիմ Ե Չժոնին նոր բարձր քաղաքական պաշտոնի է նշանակել: ԿԺԴՀ-ի առաջնորդի կրտսեր քույրը նշանակվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամի տեղակալ, հայտնում է AFP գործակալությունը:


28-ամյա Կիմ Ե Չժոնի նշանակումը տեղի է ունեցել շաբաթ Փհենյանում Աշխատանքային կուսակցության համագումարի ժամանակ: